7or.am. 14-6-2010- Լիբանանյան Ad-Diyar պարբերականը գրում է, որ Իսրայելը թույլ կտա Թուրքիային ստանձնել Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության միջնորդի և վերահսկողի պարտականությունները՝ համաձայնվելով դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը։ Իր կողմից Թուրքիան կպարտավորվի կանխել Գազայի հատված ահաբեկչական կազմակերպությունների կողմից զինամթերքի տեղափոխման փորձերը։ Արաբական երկրների դիվանագետների ունեցած տվյալներով, Թուրքիայի Գազայի հատված բեռնափոխադրումների վերահսկողի պարտավորությունների ստանձնումը, հնարավորություն կտա լուծել Անկարայի և Երուսաղեմի միջև առճակատումը։
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment