Tert.am. 14-6-2010- Վաղը կնշվի հայոց եռագույնի օրը։ Հուլիսի 15-ին ՀՀ պետական դրոշի ամենամյա տոն սահմանելու մասին օրենքն ընդունվել է 2006թ.։
Այդ առնչությամբ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է տոնական քայլերթ, որը կսկսվի վաղը, ժամը 17։30-ին, կառավարության շենքի դիմացից, կանցնի Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա փողոցով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Քայլերթին հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները։
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment