Tert.am. 28-6-2010- «Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման անհրաժեշտություն տեսնում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե թանկարժեք համարվող այս նախագիծը հնարավոր է՝ չիրագործվի։
Եվրոպացի մասնագետների հաշվարկներով՝ երկաթգծի կառուցումը 4 մլրդ դոլար կարժենա, իսկ հայկական կողմի հաշվարկներն ավելի համեստ են, քանի որ հայ մասնագետների հավակնությունները մեծ չեն և նրանք եվրոպացիներից քիչ են վարձատրվում. «Մեր նախագծային գնահատականով՝ 1,7-1,8 մլրդ դրամի մասին է խոսքը»։
Հյուսիս-հարավ երկաթգիծ անվանումն ստացած այս նախագծի իրագործման համար հայկական կողմը վարկային միջոցներ կներգրավի։ Նպատակահարմա՞ր է հետճգնաժամային փուլում ավելացնել Հայաստանի արտաքին պարտքի չափը՝ հարցին նախարարը պատասխանեց, որ նախապատվությունը տրվելու է երկարաժամկետ, օրինակ՝ 10 տարվա վարկային ծրագրերին։ Ռուսական կողմի հետ նույնպես նախագծին մասնակցելու վերաբերյալ պայմանավորվածություն կա։
Իրականական կողմը կֆինանսավորի իր տարածքում կառուցվող հատվածը, նաև պատրաստակամ է վարկի տեսքով գումարներ տրամադրել Հայաստանին։
Մանուկ Վարդանյանը նշեց նաև, որ երկաթգծի կառուցումից հետո կորոշվի՝ այն հավատարմագրային կառավարման կհանձնվի, թե՞ ոչ։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment