Monday, June 28, 2010

«Դուռը Իրանի համար դեռ բաց է»

Report.am. 28-6-2010- ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնդեյլը այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չնայած Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որում արտահայտվում է միջազգային հանրության մտահագությունը և նշվում է, որ Իրանը պետք է կատարի Անվտանգության խորհրդի և ատոմային էներգետիկայի միջազգային մարմնի պահանջները, «դուռը Իրանի համար, բանակցությունների համար դեռ բաց է»: Մեծ Բիտանիան հանդես է եկել Իրանի հետ հանդիպումների բազմաթիվ առաջարկներով, որոնք մերժվել են: «Մենք հարգում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը, բայց Իրանը պետք է նաև ընդունի և կատարի իր պարտավորությունները միջազգային հանրության առջև։ Հիմա Իրա՛նը պետք է որոշի` ինքը միջազգային հանրության մա՞ս է կազմում, թե՞ պետք շարժվի այն ուղղությամբ, որը էլ ավելի մեկուսացման է բերելու»,-հայտարարեց Չարլզ Լոնդեյլը:

No comments: