Tert.am. 7-6-2010- Կառավարության նիստերի դահլիճի մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը։ Բողոքի ակցիային մասնակցում էին հանրությանը հայտնի մի շարք դեմքեր, որոնց հետ զրուցել է Теrt.am–ի թղթակիցը։
«Կարծում եմ, որ իշխանությունները փորձում են քայլ առ քայլ, թիզ առ թիզ հանձնել մեր ազատություններն ու անկախությունը և հանձնել ոչ բարի կամքով, բնականաբար։ Իրենք վճարում են մեր ապագայով, մեր անցյալով, մեր արժանապատվությամբ և տվյալ դեպքում հենց անկախությամբ, որովհետև Հայաստանն այնտեղ է, որտեղ խոսում են հայերեն։ Հայերը կարող են ապրել ուրիշ երկրներում, դա մեր պատմության ելևէջների պատճառով էր, և դա յուրահատուկ ինչ–որ ապահովություն է ստեղծում, գուցե դրա մասին արժե խոսել, բայց Հայաստանն ավարտվում է այնտեղ, որտեղ չեն խոսում հայերեն։
Այսինքն, սա ոտնձգություն է այն ամենի հանդեպ, հանուն ինչի պատերազմն էր մղվում, հանուն ինչի զոհաբերում էին իրենց կյանքը մեր տղաները, հանուն այն բանի, ինչ մենք երազում էինք 88թ.։ Սա մենք դասում ենք ազգային դավաճանության շարքին»,– իր կարծիքը հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա նաև նշեց, որ իրենք թույլ չեն տալու, որ կյանքի կոչվի օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը։
«Այսօր Հայաստանի հանրապետությունը շուռ է գալիս պետական այրերի միջամտությամբ և օտարների ճնշման տակ։ Որքանո՞վ է այլևս անկախ ՀՀ–ն։ Սա հայե՞րի պետությունն է, թե՞ ոչ, վերջիվերջո։ Հայերի պետությունն առանց հայերենի անհնար է։ Շատ ոլորտներում հայերենը ոտնակոխված է, անհարմար եմ զգում»,– նշեց լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանը։
«Չգիտենք՝ քառօրյայի որ մասում է քննարկվելու օրենքը, բայց մենք ուզում ենք որ այս պահից բոլոր պատգամավորները և հանրությունը հասկանան, որ մենք այս հարցում անզիջում ենք, որ այս օրինագիծը չպետք է ընդունվի։ Ավելին, մենք բոլոր այն պաշտոնյաների հրաժարականն ենք պահանջում, որոնք կողմ են արտահայտվում այս նախաձեռնությանը և չեն փոխում իրենց կարծիքը»,– իր հերթին տեղեկացրեց նախաձեռնության անդամ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իրենք հանդիպել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորների հետ. «Մենք որևէ մեկի հետ չենք ուզում թշնամանալ, ուղղակի ուզում ենք բացատրել մեր դիրքորոշումը, այս նախագծի վտանգավորությունը»։
Ամերիկահայ Արմինե Կոնդակչյանը,Հայաստան գալով տեղեկացել է այս նախաձեռնության մասին, որոշել է միանալ ակցիային։
«Մեծ ջանքերով պահում ենք մեր սփյուռքի դպրոցները, բայց մեր հայրենիքը էս գործով դավաճանում է մեզ բոլորին։ Դրա համար շատ–շատ հուզված եմ։ Սրանով մեր ամբողջ արածը ջուրն է ընկնելու։ Եթե մենք պետք է Սփյուռքում այդքան դպրոցները պահենք, երեխաներին հայերեն սովորեցնենք, հետո մեր երկրում ուզում են օտար լեզվով դպրոցներ բացենք, անընդունելի է»,– ցնցված էր ամերիկահայ տիկինը։
ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին ի պատասխան նշեց, թե չի բացառվում, որ խորհրդարանն ընդունի հիշյալ օրինագիծը։
«Իրենցից հեռու չի նման օրինագծերի անցկացումը, տեսնենք։ Մենք բոլորս ականատեսն ենք եղել և ապրել ենք այն ժամանակաշրջանում, երբ ռուսական դպրոցները կամաց–կամաց գերիշխեցին մեր հայկական դպրոցների նկատմամբ և այս օրինագծով, ես ենթադրում եմ, որ նման իրավիճակ կստեղծվի, և մեր լեզուն նորից մեզանից կօտարվի»,– հայտարարեց Փոստանջյանը։
Ցուցարարներից այն կողմ՝ ՀՀԿ գրասենյակի առջև կանգնած ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է հիմնավորված համարում բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը։ «Ես հիմնավորված համարել չեմ կարող։ Սա ուղղակի այս մարդկանց կարծիքն է, որոնք իրենց կարծիքը փորձում են արտահայտել այս ակցիայի ձևով։ Նրանց կարծիքներին ծանոթ ենք։ Այն մտահոգություններն ու մտավախությունները, որոնք ներկայացնում են, անձամբ ես չեմ կիսում, որովհետև նման վտանգ ու նման խնդիր չի կարող լինել։ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, Հայաստանում բոլորը խոսում են հայերեն, իսկ լեզվի իմացությունը, եթե առավելություն չի, ապա հետընթաց էլ չի»,– նշեց Կարեն Ավագյանը։
Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ զրույցում օրինագիծը համարեց վտանգավոր։
«Մեր անկախությունն օր օրի անցյալ տարիներից ի վեր խլվել է և այսօր էլ խլվում է մեր ձեռքից։ Այս օրինագիծը ապացուցում է դա, որովհետև լեզուն որևէ պետության ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր կետերից մեկն է, և այս իմաստով սա շատ ռազմավարական խնդիր է։ Եվայս պատճառով է, որ մենք բոլորս այսօր այստեղ կանգնած ենք՝ անկախ քաղաքական հայացքներից»,– ընդգծեց Ժիրայր Սեֆիլյանը:
Ցուցարարների աղմուկի ներքո ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց. «Մենք բոլորս պետք է այնպես անենք, որ դպրոցը Հայաստանում հայրենասիրության օջախ լինի, բայց մյուս կողմից էլ մենք չպետք է ծայրահեղականացնենք այս վիճակը ու մեր մեջ փնտրենք դավաճաններ, հայրենասերներ։ Կնստենք, կոնստրուկտիվ կքննարկենք և այս խնդիրը կլուծենք»։
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, թե մինչև պատգամավորները չքննարկեն նախագիծը, ինքը չի կարող վստահել դրան։ «Այս պահին օրենքի մեջ առաջարկություններ կլինեն, տեսնենք վերջնական ինչ տեսք կունենա, նոր կասենք, բայց այս տեսքով դեմ ենք օրինագծին»,–ասաց մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Բախշյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան նաև ՀՅԴ–ական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը։ Երիտասարդները նրանց տվեցին իրենց առաջարկությունների փաթեթը։Monday, June 7, 2010
Հայաստանն ավարտվում է այնտեղ, որտեղ չեն խոսում հայերեն

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան նաև ՀՅԴ–ական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը։ Երիտասարդները նրանց տվեցին իրենց առաջարկությունների փաթեթը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment