Panorama.am. 22-6-2010- «Շատ տարօրինակ հայտարարություն է, քանի որ Սաուդաբաևը հունիսի 18-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ պետք է կապվեր Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել, այլ ոչ թե խոսեր երևակայական ինչ-որ մոտեցումների մասին»,- անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանադ Սաուդաբաևի հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Սաուդաբաևը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարևոր դերակատարությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։
«Տարօրինակ բան է ստացվում, քանի որ և՛ ՀՀ-ն, և' ԼՂՀ բազմիցս հայտարարել են այն մասին, որ Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում լիարժեք միջնորդ հանդիսանալ, քանի որ նա հակված է Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելուն: Այստեղ չեզոքության մասին որևէ խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment