News.am. 14-6-2010- Հարավային Կովկասում հակամարտությունների լուծում հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով: Ընդ որում, հարկավոր է դա անել դեմ-առ-դեմ, առանց գերտերությունների միջամտության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն:
Նրա խոսքով, առաջիկայում պետք չէ լուրջ ճեղքման սպասել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Պատճառն այն է, որ որոշ միջնորդ-երկրներ հետապնդում են սեփական շահերը: Մասնավորապես՝ չեն ցանկանում թույլ տալ այլ խոշոր միջնորդի հաջողությունը:
Քաղաքագետը առաջիկայում մեծ չի համարում նաեւ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումը: «Մոսկվայում, ինչպես եւ Թբիլիսիում իշխանության ղեկին են մարդիկ, ովքեր պարզապես չեն ցանկանում խոսել իրար հետ: Այսօր դա լավ է Ռուսաստանի եւ վատ Վրաստանի համար»,- ասել է Մ. Արեշիձեն:
Նա նաեւ ընդգծել է, թե չլուծված հակամարտությունները լրջագույն խնդիր են տարածաշրջանի համար, որոնք ետ են գցում դրա զարգացումը երկար տարիներով:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment