Saturday, June 5, 2010

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵԿԵՂԵՑՈՒՆ. ՀԱՐՑՈՒՄ

«Լրագիր» 4-6-2010- Կրոնի ազատությունը Հայաստանում ուսումնասիրությունում ներկայացված են մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք արտացոլում են հասարակության վերաբերմունքը կրոնական կազմակրպությունների նկատմամբ: 805 հարցվածների 80 տոկոսից ավելին դրական է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն, քննադատական է վերաբերվում 4 տոկոսը: Հայ կաթողիկե եկեղեցին, որի հետևորդների թիվը Հայաստանում 180000 է, հասարակության 35.5 տոկոսը դրական է վերաբերվում նրանց, իսկ 6 տոկոսը չեն ընդունում նրանց: Հասարակության մեծ մասը անտարբեր է կամ տեղեկացված չէ նրանցից: Ինչ վերաբաերում է հայ Ավետարնական եկեղեցուն, հարցվածների 18.7 տոկոսը դրական է վերաբերվում նրանց գործունեությանը, իսկ 21.3 տոկոսը` բացասական: Մորմոնական եկեղեցին Հայաստանում 2500 անդամ ունի: Հասարակության մեծ մասը` 40 տոկոսը բացասական է վերաբերում նրանց և միայն 1 տոկոսն է դրական: Նույն պատկերն է նաև Եհովայի վկաների նկատմամբ: Մարդկանց 77 տոկոսը բացասական է վերաբերվում նրանց և 7.4 տոկոսն է դրական նրանց գործունեության նկատմամբ:

No comments: