Saturday, June 5, 2010

Թուրք քաղաքագետ. «Էրդողան–Ալիև–Պուտին հնարավոր հանդիպումը հստակություն կմտցնի ԼՂ հարցում»

7or.am.4-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարելիք այցը, որը կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում, թուրք–ադրբեջանական քաղաքագիտական շրջանակների քննարկման հիմնական թեմաներից է։ Մասնավորապես, թուրք քաղաքագետ Ջ. Օգուզը այցն այդ որակել է որպես շատ կարևոր ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային տեսանկյունից։ «Իմ կանխատեսումներով՝ այս փուլում սպասվում է Ալիև-Էրդողան-Պուտին եռակողմ հանդիպումը, որը կարող է հստակություն բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպես գիտեք, Անկարան Մոսկվայից վաղուց է այս հարցում գործնական քայլերի սպասում, և կարծում եմ, այս հանդիպման ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ղարաբաղյան հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ իրենց դիրքորոշումը հասցնել ռուս վարչապետին։ Ռուսաստանը տարածաշրջանի գլխավոր երկրներից մեկն է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, և այս հարցում նրա դիրքորոշումից շատ բան է կախված»,-ասել է նա

No comments: