News.am. 28-6-2010- Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից նախորդ տարի հասարակությանը ներկայացված «Ուժեղ բանակ, ուժեղ Թուրքիա» կարգախոսը բազմաթիվ քննադատությունների պատճառով փոխվել է։
Հիշյալ կարգախոսը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով նշել էր կարգախոսի հակառակ կողմից գրման անհրաժեշտության մասին։ «Ամբողջության անունն է Թուրքիա։ Եթե Թուրքիան ուժեղ լինի, ուժեղ կլինի ազգը, պետությունը, խորհրդարանը, իշխանությունը։ Իսկ ուժեղ բանակները, ոչ ուժեղ ժողովրդին, ոչ կառավարիչներին չեն կարող պահպանել։ Սադամի բանակը ուժեղ էր, բայց Սադամին չկարողացավ պահպանել։ Իրանի բանակն էլ չկարողացավ Շահին պահպանել, որովհետեւ չկար ժողովրդավարություն, իսկ ժողովուրդը թույլ էր»,-նշել է Էրթուղրուլ Գյունայը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքէջում արդեն հայտնվել է վիճելի կարգախոսի նոր տարբերակը. «Ուժեղ Թուրքիա, ուժեղ բանակ»։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment