Monday, June 28, 2010

ԱՐԱՄԵԻՆ ՏԱՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ

«Լրագիր» 28-6-2010- Օրերս թուրքական “Յունիվերս” կազմակերպությունը դիմել է հայկական կազմակերպությանը, որպեսզի իրավունք ստանան հայկական երգերը թուրքերեն կատարելու: Ինչպես պարզվել է` խոսքը հայտնի հայկական երգերի մասին է: Այդ մասին այսօր խոսեցին Ռուբեն Հախվերդյանը և Դանիել Երաժիշտը: Ըստ Ռուբեն Հախվերդյանի` սա նշանակում է մշակույթների փոխներգործություն, որը ըստ էության վատ բան չէ, և մեզանում էլ թուրքերենից գողանում և երգում են “սև-սև աչեր, կամ “պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ”, այս երգերում բառերը կաղում են, որովհետև դրանք մտածված են թուրքերեն, սխալ շեշտադրություն էլ մյուս կողմից է` գ”ա’լիս ես, գա’լիս ես դու ինձ մոտ”, շեշտը դրվում է առաջին վանկի վրա, ինչը սխալ է: Ըստ բանախոսի` եթե քաղաքային ֆոլկլորին է վերաբերում, ոչինչ, և եթե խոսքը Արամեի կամ Սիլվա Հակոբյանի երգերի մասին է, Հախվերդյանն ասում է` սիրով նվիրում ենք: Դանիել Երաժիշն այն կարծիքին է, որ նախ պետք է պարզել` ինչ նպատակ են հետապնդում թուրքերը. “Եթե ուզում են քաղաքակրթվել, մեր էստրադային երգերով անհնար է քաղաքակրթվել, եթե ուզում են ամբոխային չարվեստից օգտվել, ապա շնորհակալ կլինենք, որ Հայաստանը դեզինֆեկցիա անեն, ախտահանեն այդ երգերից, թափոնները տանեն իրենց մոտ հուղարկավորեն, դրանով մեզ լավ ծառայություն մատուցած կլինեն”, ասում է Դանիել Երաժիշտը` կասկածելով, սակայն, որ դա է նպատակը: Դանիել Երժիշտի խոսքով` թուրքերը լավ դիվանագետ են, և մինչև հիմա թուրքն ինչին ձեռք է տվել, թրքացել է, և ինքը չի ուզենա մեր երգերի մասին ասեին` այստեղով թուրք է անցել: Բացի այդ, երգը ծնվում է ներսից, իսկ հայոց լեզվից ծնված երգը որքանո՞վ համատեղելի է նեխող մշակույթին: “Կոմիտասն իր ամբողջ գործունեությունը նվիրել է ձերբազատելու, թուրքականը զատելու, արևելյանը և մաքուր հայկականը թողնելու: Հիմա հակառակ պրոցեսն են ուզում սկսել”, նշեց երաժշիտը: Դանել Երաժիշտը օրինակ բերեց 1951 թվականին Բաքվում լույս տեսած ադրբեջանական ազգային երգեր ժողովածուից, որտեղ հայկական Շուշվա պարեղանակը գրված է որպես ադրբեջանական, առանց դրա էլ նրանք միշտ առանց հարցնելու են վերցրել, կողոպտել, այս ի՞նչ է պատահել, որ հարցնում են: Դանիել Երաժիշտը ցավով նկատում է, որ Հայաստանում ամեն ինչ վաճառեցին` լեզուն են ուզում վաճառել, էլ ինչ կմնա մշակույթին: “Ես ուզում եմ այսօր մի նոր եզրույթ առաջարկել, որն այսօրվա մեր կացությունն է արտացոլում, մեր ինքնության տագնապն է արտացոլում: Եթե Վրաստանում վարդերի հեղափոխություն արեցին, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխություն, այսօր Հայաստանի հանդեպ իրականացվում է թավշյա ցեղասպանություն: Եթե այդքան սիրում են մեր մշակույթը, խաչքարերն ինչու են ոչնչացնում, չէ՞ որ դրանք էլ քարացած երգ են”, ավելացրեց բանախոսը:

No comments: