Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Բաքվին և Թբիլիսիին, եթե նրանք իրենց տարածքը տրամադրեն ամերիկյան զորքերին։
Մասնավորապես քաղաքագետ Զարդշուտ Ալիզադեն մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանին՝ ասել է.
-Եթե Ադրբեջանն ու Վրաստանն իրենց տարածքները տրամադրեն ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորներին, ապա Թեհրանը կարող է պատասխան հարված հասցնել այդ պետութունների օբյեկտներին։ Ագրեսորներին և նրանց օգնականներին միշտ էլ խփում են։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք դա մեզ պե՞տք է։ Ինչի՞ համար Ադրբեջանը ներքաշվի այդ արկածախնդրության մեջ։
Քաղաքագետ Ֆիքրետ Սադիխովը ևս կարծում է, թե իմաստ չունի, որ Ադրբեջանը միանա հակաիրանական կոալիցիային։
Ըստ «Vesti.az»-ի
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment