Tuesday, June 29, 2010

Վաղը բանաձև կընդունվի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Panorama.am. 29-6-2010- Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստում մասնակիցները քննարկելու մի շարք բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է նաև քրիստոնեական հոգևորական արժեքների տարածաշրջանում պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բանաձևում, որը կքննարկվի ու, ըստ կանոնակարգի կընդունվի վաղը, մասնավորապես ասվում է. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972թ-ի ընդունած կոնվենցիայի` համաշխարհային մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների և քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում և հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմա-մշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների և այլ սրբոցների վտանգումը, որտեղ էլ նրանք տեղակայված չլինեն»: Նույն կոնտեքստում վեհաժողովի մասնակիցները հորդորում են բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստորագրել են կոնվենցիայի տակ, պատասխանատու լինել հուշարձանների վերացման ու վտանգված լինելու համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա վեհաժողովի մասնակիցները «ոգևորվելով բանակցային գործընթացում առկա առաջխաղացումներով», սակայն միևնույն ժամանակ անհանգստւթյուն հայտնելով Ադրբեջանի շարունակվող ռազմական հռետորիզմի առկայությամբ, դատապարտում են Ադրբեջանի ցանկությունը հակամարտությանը տալ կրոնական երանգ: Բանաձևում նշված է նաև, որ մասնակիցները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով` ԼՂ ժողովրդի ինքնորոշման ցանկությունը հարգելու միտումով:

No comments: