Panorama.am. 26-6-2010- «Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի սպառնալիքները դատարկ են, եւ եթե նա պատերազմ սկսի` կպարտվի: Տարիներ շարունակ կրկնող սպառնալիքներից հետո Ադրբեջանը հիմա փորձում է ցույց տալ, որ իբր այդ սպառնալիքները դատարկ չեն, բայց այդ երկիրը վտանգավոր լինելուց ավելի շատ ապուշ է, որովհետեւ պատերազմ սկսելը ինքնասպանություն կլինի իր համար»,- Ղարաբաղում եւ նրա շուրջ վերջին իրադարձությունների մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռիչարդ Կիրակոսյանն, ի թիվս այլի, պատասխանել է նաև, թե ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը ադրբեջանական շանտաժին: Կտրվի դրան եւ զիջումնե՞ր կանի, թե՞ կխստացնի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ հարցին, մասնավորապես ասելով. ««Ադրբեջանն ամբողջ աշխարհին ասում է. «Մենք երեխա ենք եւ եթե մեզ կոնֆետ չտաք, մենք չարաճճիություններ կանենք եւ կսկսենք կռվել»: Սրան միջազգային հանրության արձագանքը տարբեր կլինի: Որոշ երկրներ, հատկապես նրանք, ովքեր կախված են նավթից, կցանկանան տալ այդ կոնֆետը Ադրբեջանին, որովհետեւ այդ երեխան նստած է նավթամուղի վրա, իսկ մյուսները կմտածեն, թե «Ո՞վ է այս ապուշը»:
Սրանով, ըստ Ռ.Կիրակոսյանի, Ադրբեջանը կկորցնի իր հարգանքը, կկրի կորուստներ դիվանագիտական ասպարեզում եւ Հայաստանին ավելի շահեկան դիրքերում կդնի: Կայքին տված հարցազրույցում նա առանձնացրել է ևս մեկ նկատառում. «Ինձ զարմացրեց, որ Ադրբեջանը նման սադրանքի գնալու համար ընտրեց հենց ներկա ժամանակը: Նկատի ունեմ այն, որ դա կազմակերպվեց Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցից առաջ: Սովորաբար եթե մեկը հյուրերի է սպասում, գեղեցիկ հագնվում է, սափրվում է եւ տունը կարգի է բերում, այնինչ Ալիեւը, պատկերավոր ասած, հանեց հագուստները, նետեց հատակին ու միզեց նրանց վրա»:
Sunday, June 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment