7Or.am. 7-6-2010- Ստամբուլում սկսվում է գագաթնաժողով «Խորհրդակցություն Ասիայում համագործակցության և վստահության միջոցների վերաբերյալ» թեմայով։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով TRT-ին, հաղորդում են, որ եռօրյա գագաթնաժողովում Ասիայի անվտանգության միջոցների ուժեղացման համագործակցության խորհրդաժողովի նախագահությունը նրա հիմնադիր Ղազախստանից առաջին անգամ կանցնի մեկ այլ երկրի։ 2010-2012թթ. խորհրդաժողովի նախագահությունը կստանձնի Թուրքիան։ Խորհրդաժողովը սեղանի շուրջ բանակցությունների կհավաքի նաև Հնդկաստանին և Պակիստանին, Իրանին և Իսրայելին, Եգիպտոսին և Պաղեստինին։
Գագաթաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Պակիստանի նախագահ Մահմուդ Աբասը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Իսրայելը, որ նույնպես կազմակերպության անդամ է, «Ազատության նավատորմում» տեղի ունեցածի պատճառով միջոցառմանը կներկայանա ի դեմս Թուրքիայում իր դեսպան Գաբի Լևիի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի քաղաքական շրջանակաները նշում էին, թե հնարավոր է, որ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունենա Էրդողան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ինչի ընթացքում էլ հստակություն կմտցվի ղարաբաղյան կարգավորման հարցում։
Monday, June 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment