Monday, June 7, 2010

Թուրքերն օրը ցերեկով թալանում են եկեղեցիները

Tert.am. 7-6-2010- Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հունական ուղղափառ եկեղեցին մեկ օրում ենթարկվել է երկու հարձակման: Թուրքական Star օրաթերթի փոխանցմամբ` երեք հոգի օրը ցերեկով ներխուժել են եկեղեցի և գողացել մեկ մոմակալ: Ավելի ուշ նույն անձինք դարձյալ եկել են եկեղեցի` այս անգամ իրենց հետ բերելով ևս հինգ հոգու: Նրանք բռունցքներով հարվածել են եկեղեցու դռանն ու կոտրել ապակիները: Պարբերականի տեղեկացմամբ` հանցագործները ձերբակալված են: Նշվում է նաև, որ նրանք եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ:

No comments: