Monday, June 7, 2010

Թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ` Ալթունը հայտարարել է, որի իր թիրախը Հռոմի Պապն էր:

Եպիսկոպոսին սպանած թուրքն ապշեցուցիչ խոստովանություն է արել. «Իմ թիրախը Հռոմի Պապն էր» Tert.am. 7-6-2010- Թուրքիայում կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեցին սպանելու մեղադրանքով ձերբակալված Մուրադ Ալթունն ապշեցուցիչ խոստովանություն է արել: «Ցանկանում էի սպանել Հռոմի Պապին, սակայն չստացվեց: Սպանեցի եպիսկոպոսին»,- հայտարարել է մարդասպանը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մուրադ Ալթունը Իսքենդերունում գազանաբար սպանել էր կաթոլիկ եկեղեցու սպասավոր, եպիսկոպոս Լուիջի Պադովեցին: Այդ սպանությունից հետո թուրքական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե Մուրադ Ալթունն ունի հոգեկան շեղումներ և դեպքից մի քանի օր առաջ անցել է հատուկ բուժզննում: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ գրեցին, որ Մուրադ Ալթունը, որը, ի դեպ, եղել է սպանված եպիսկոպոսի անձնական վարորդը, կաթոլիկ է: Սակայն, Cumhuriyet-ի տեղեկացմամբ, Ալթունի ընտանիքը հայտարարել է, որ իրենց որդին մահմեդական է: Իսկ նրա հոգեկան լուրջ շեղումների մասին կասկածներ է հայտնել եկեղեցու փաստաբաններից Էրջան Էրիշը` ընդգծելով, որ մինչև այդ դեպքը Մուրադ Ալթունի մոտ նման շեղումներ չեն նկատվել: «Ի՞նչ է, մեկ օրում հիվանդացա՞վ»: Այսօր Իսքենդերունում հոգեհանգստի արարողությունից հետո Լուջի Պադովեցի դին կուղարկվի Միլան:

No comments: