News.am. 28-6-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որից հետո կշարունակվեն այդ երկրների հետ ավելի վաղ իրականացված քննարկումները: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Նա ընդգծել է, թե ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Դա արտացոլում է մեր հավատարմությունը չլուծված հակամարտությունների կարգավորման գործին:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 1-ից 5-ը կայցելի Հայաստան, Ուկրաինա, Վրաստան եւ Ադրբեջան: Նախնական տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կժամանի հուլիսի 4-ին:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment