Monday, June 28, 2010

Օգտագործել միայն «Արցախ» անվանումը

«Нагорный Карабах», «Nagorno-Karabakh»- հիմնականում այսպես են անվանում Արցախը օտարալեզու լրատվամիջոցներում։ Ուշադրություն դարձրե՛ք. Առաջին բառը ռուսերեն է, երկրորդը՝ թուրքերեն, երրորդը՝ պարսկերեն։ Հարց է առաջանում. ինչո՞ւ նույնիսկ հայկական լրատվամիջոցները շարունակում են օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական քաղաքականությունից։ Ի՞նչն է խանգարում օգտագործել մեր հայրենիքի այդ չքնաղ մասի պատմական հայկական անվանումը՝ «Արցախ» տեղանունը։ Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է մտցրել նաև «Արցախի Հանրապետություն» անվանումը։ Կոչ ենք անում բոլոր հայկական լրատվամիջոցներին վերջապես թոթափելու երեք կայսրությունների «լեզվաբանական լուծը» և օգտագործելու միայն «Արցախ» ու «Արցախի Հանրապետություն» շատ ավելի բարեհունչ հայկական անվանումները։ Նախաձեռնությունը՝ Հայազն Երիտասարդների Միաբանության Նախաձեռնությանը սատարում են. Կազմակերպություններ. • «Ժառանգ» մշակութային ՀԿ • «Ադանա» հայրենակցական միություն • «Փառքի պահապաններ» Ազատամարտիկների զավակների միավորում • Ազգային Նոր Պահպանողական Շարժում • «Հայրենապաշտ» ՀԿ • ՁԵՌՔ ՀԿ • «Լուսամուտ» նախագիծ • Հայրենատերերի ազգային ակումբ • «Միացյալ Հայրենիք» ՀԿ • «Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն • ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբ • «Միտք» վերլուծական կենտրոն • «Արահետ» ՀԿ • «Միացյալ Հայք» ազգայնական կազմակերպություն • «Գարդմանք Երիտասարդական Կառույց» • «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի երիտասարդկան կառույց • «Աղավնի» ՀԿ Facebook սոցիալական ցանցով իրենց ստորագրություններով հայտարարությանը միացել են բլոգգերներ և անհատներ:

No comments: