Monday, June 28, 2010

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ “ԾԻՊՈՒԿ” ՀԱՆԵՑԻՆ

Մեծ Ութնյակի եւ Մեծ Քսանի վեհաժողովները բավական խիտ ժամանակացույցով միջոցառումներ են: Եվ ենթադրել, որ այս օրերին ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանը նախագահները քննարկել են ղարաբաղյան հարցը, անհնար է: Նրանք հավանություն են տվել մի փաստաթղթի, որը պատրաստել են ոչ այլ ոք, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆունկցիոներները: Տվյալ փաստաթուղթը, իր բովանդակությամբ, հանդիսանում է ոչ միայն գերեզմանաքար ղարաբաղյան հայերի, այլ նաեւ ամբողջ Հայաստանի համար: Եթե ընդունենք այդ փաստաթուղթը որպես երեք երկրների նախագահների իրական մտադրություն, ապա դա նշանակում է Հայաստանի լուծարում եւ վերացում, թե որպես երկիր, թե որպես պետություն: Կասկած չկա, որ հենց դեպի տվյալ հավաքը կողմնորոշվածությամբ էլ, որին մասնակցել է նաեւ Թուրքիան, կատարվել է Ադրբեջանի բանդիտական հարձակումը Չայլու գյուղի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Միանգամայն հասկանալի է, որ նույնիսկ այդ ոչ այնքան նշանակալի միջազգային խնդրով, երեք սկզբունքային կողմերի մոտ չի կարող լինել հայացքների եւ մտադրությունների միասնականություն, թեեւ մի հարցում կողմերը գալիս են ընդհանուր հայտարարի. Հայաստանը չի կարող այդ փաստաթուղթն ընդունել բառացի, եւ այն չի կարող իրագործվել: Բայց, որքանով են երեք մեծ տերությունները հետաքրքրված այդ փաստաթղթի` որպես այդպիսին, իրականացմամբ, եւ որքանով են նույնական այդ երեք երկրների նպատակներն ու խնդիրները: ԱՄՆ հասկանում է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այն սցենարներով, որոնք ենթադրվում են միջազգային հարաբերությունների ներկայիս “կանոններով”, նշանակում է Հայաստանի վերածում Ադրբեջանի եւ Թուրքիայի անծպտուն արբանյակի, թուրք-ադրբեջանական ֆեդերացիայի “կանաչ ճանապարհ”, որպես ապագա “օսմանյան տարածության” հիմք: Ամերիկա-թուրքական հարաբերությունը ենթակա է հզոր դինամիկայի, եւ այն, ինչը դժվար պատկերացնելի էր դեռեւս մի քանի ամիս առաջ, այժմ ԱՄՆ համար դարձել է վայրի իրականություն: Ինչու է պետք ամերիկացիներին, որոնք հետեւողականորեն իրենց անվտանգության “գոտին” են ձեւավորում Թուքիայի շուրջ եւ ունեն Թուրքիային զսպելու քաղաքականություն իրականացնելու մտադրություն, ոչնչացնել Հայաստանը, որը մնում է թուրքական էքսպանսիայի ճանապարհի բաստիոններից մեկը: Կա միայն մի փաստարկ Թուրքիան կովկասյան խաղի մեջ ներգրավելու ԱՄՆ մտադրություններում` դա Թուրքիայի բախումն է Ռուսաստանի եւ Իրանի հետ: Տվյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես ոչ մի այլ բան, համապատասխանում է ԱՄՆ շահին, որը կցանկանար Թուրքիային եւ Ադրբեջանին ցուցադրել պատրաստակամություն կամ, ավելի ճիշտ, ապահովել նրանց հանդեպ դրական վերաբերմունքի անտուրաժ: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այդ պետությունը, ներկայացնելով “հակաթուրքական բլոկի” շահը Եվրոպայում, շարունակում է Հայաստանն ու հայկական խնդիրները դիտարկել բացառապես Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու անհնարինության տեսանկյունից: Դա նշանակում է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների ցանկացած հանգուցալուծում դեմ է Ֆրանսիայի շահին: Դրա համար էլ ղարաբաղյան կարգավորման իմիտացիան միանգամայն նպաստավոր է եվրոպացիների համար: Իսկ ահա Ռուսաստանի պարագայում գործը բարդ է: Ռուսաստանի նախագահի դերը կատարող մարդը եւ նրա մերձավոր համախոհները Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ապագան ընկալում են որպես ԱՄՆ եւ Եվրոպային համաենթակա պետություն: Ռուսաստանը փորձում է Հայաստանին բերել նրա համար առավելագույն զիջումների թե Թուրքիայի, թե նաեւ Ադրբեջանի հանդեպ, այդ երկրների հետ ինչ որ ռազմավարական պայմանավորվածությունների հասնելու ապուշ մտադրության իրականացման նպատակով: Ղարաբաղի վրա Ադրբեջանի բանդիտական հարձակումը միանգամայն շահավետ է Ռուսաստանի համար, քանի որ ուժեղացնում է հայկական պետականության զիջողականությունը: Հիմարություն է ենթադրել, որ այդ ավանտյուրայի եւ էպոտաժային զարգացումների մեջ կշահի Ռուսաստանը: Կշահի նախ եւ առաջ ԱՄՆ, որը դադար է տվել, եւ պարզապես սպասում է այլ, ավելի բարենպաստ ժամանակների Կովկաս “վերադառնալու” համար, այսինքն, մինչ այն ժամանակ, երբ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը հիմնովին կմտնեն նոր հակադրության փուլ: ԱՄՆ եւ Ռուսաստանը Հայաստանի հետ չունեն “մեծ պայմանագիր”, եւ նրանց վերաբերմունքը Հայաստանում չի կարող ընկալվել որպես դավաճանական: Ռուսաստանը ցուցաբերում է հայկական շահի լիակատար անտեսում: Ռուսաստանին պետք է ցույց տալ ոչ միայն նրա մտադրությունների անհնարինությունը, այլ նաեւ այն, որ ղարաբաղյան թեման պայթյունավտանգ է դարձել Մոսկվայի առաջին դեմքերի քաղաքական անձի համար: Դա անելը բավական հեշտ է, եւ այս անգամ դա պետք է համոզիչ ցուցադրել: Ով չի հավատում այդ հնարավորությանը, թող կորչի ճանապարհից: Հայաստանում, այդ ժամանակ, թերեւս կլինի նոր քաղաքական ղեկավարություն, որը կփորձի հերթական անգամ շահարկել ղարաբաղյան թեման, եւ պատմությունը կկրկնվի իր ամենաանցանկալի եւ վտանգավոր սյուժեներով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, կարելի է համոզված ասել, որ նա կովկասյան խնդիրների հանդեպ կգտնվի ավելի ինդիֆերենտ: Այսինքն, երեք համաձայնվողներից, որ հանդիպեցին Կանադայում, ինչ որ մեկը պետք է “ծիպուկ” լիներ, այդպես էլ ստացվեց` “արջուկը” “ծիպուկ” կլինի այժմ: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: