News.am. 23-6-2010- Ստամբուլում ընթացող Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գագաթնաժողովին ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր խոսքում թիրախ է ընտրել Եվրոպական այն երկրներին, որոնք PKK-ն ճանաչում են որպես ահաբեկչական կառույց, սակայն ձերբակալված PKK-ի զինյալներին չեն հանձնում Թուրքիային։
Թուրքիայի վարչապետը, նշելով, որ ներկայումս ցանկացած երկրում տեղի ունեցող դժվարությունները չեն կարող արձագանք չունենալ հարեւան երկրում՝ շարունակել է. «Որոշ եվրոպական երկրներ երկար ժամանակ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիային անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել։ Կան երկրներ, որոնք չեն վերադարձնում արյունոտ գործողությունների մեջ մեղադրվող անձանց, եւ աչք են փակում նրանց գործունեության վրա»։
Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ եվրոպական մի շարք երկրներ PKK-ն ահաբեկչական կառույց են հայտարարել։ «Բայց գործը միայն ահաբեկչական կառույց ճանաչելով չի վերջանում։ Ձեր ձերբակալած քանի՞ահաբեկիչ եք Թուրքիային հանձնել»,-ամփոփել է Էրդողանը։
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment