Tert.am. 23-6-2010- Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ափսոսանք է հայտնել հունիսի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ, որը հանգեցրել է 4 հայ և մեկ ադրբեջանցի զինվորների մահվան։ Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրությունում։
Էշթոնն իր հայտարարությունում կողմերին կոչ է արել «պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքին, և շարունակել ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ «ԵՄ-ն հաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և երեք համանախագահների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում։
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment