Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են «Սևծովյան պաշտպանական պայմանագիր» ստորագրել, որով կստեղծվի նոր ռազմական դաշինք Սև ծովում: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա ամսվա ընթացքում կմեկնի Մոսկվա, իսկ համաձայնագրի կարող է վավերացվել օգոստոս ամսին: Թուրքական թերթը նշում է, որ այս ամենը կարող է իրականություն դառնալ, քանի որ բխում է կողմերի շահերից, ինչպես նաև նոր դաշինքնի ստեղծման հնարավորությունը մեծ է, քանի որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը դրական է տրամադրված այս առիթով:
Tuesday, June 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment