Monday, June 28, 2010

Համանախագահները հուլիսի սկզբին կժամանեն տարածաշրջան

«Ազատություն» 28-6-2010- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին կժամանեն տարածաշրջան: Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, «համանախագահները տարածաշրջան կժամանեն հենց հուլիսի սկզբին, ժամկետները ճշտվում են»: Ռուսաստանցի միջնորդը չի մեկնաբանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների շաբաթ օրվա հայտարարությունը, ասելով, թե իրենց գնահատականները այդ կապակցությամբ համանախագահները կտան` ժամանելով տարածաշրջան: Հայաստանյան դիվանագիտական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին համանախագահների` հուլիսի սկզբին տարածաշրջան կատարելիք այցի մասին տեղեկությունը: Արման Հովհաննիսյան

No comments: