Tert.am. 5-6-2010- «Եվրատեսիլում» Եվա Ռիվասի բեք վոկալիստ Տիգրան Պետրոսյանը հերքեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե մրցույթի կիսաեզրափակիչ փուլում դահլիճում Ղարաբաղի դրոշներ են ծածանվել։
«Ղարաբաղի դրոշ չկար, կար մեր եռագույնը։ Կամ եթե անգամ լիներ Ղարաբաղի դրոշը, ի՞նչ վատ բան կա դրա մեջ», – Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչից հետո «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը նույնպես մեզ հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը։
Մինչդեռ Tert.am–ի ընթերցող, Էստոնաբնակ Վահագնը տեղեկացրել էր, որ ինքը ներկա է եղել Օսլոյում կայացած «Եվրատեսիլ» մրցույթին և Ղարաբաղի դրոշն ամբողջ ժամանակ ծածանվել է դահլիճում։ Մնում է ենթադրել, որ Դիանան խոսել է պաշտոնական ղեկավարության անունից, Վահագնը՝ որպես երկրպագու։
Ինչ վերաբերում է նրան, թե «Եվրատեսիլ 2010» մրցույթի եզրափակչի ընթացքում հայ մեկնաբանները չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրային, Պետրոսյանն ասաց, որ առաջին անգամ է դա լսում։
«Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես են նրանք ներկայացրել մեզ։ Դա էլ է մեծ հարց», – ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մտադիր են դիմել Հեռարձակողների եվրոպական միությանը և բարձրացնել մրցույթի կանոնների խախտման հարցը։Saturday, June 5, 2010
Իսկ Ադրբեջա՞նն ինչպես ներկայացրեց Հայաստանի մասնակցին
Tert.am. 5-6-2010- «Եվրատեսիլում» Եվա Ռիվասի բեք վոկալիստ Տիգրան Պետրոսյանը հերքեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե մրցույթի կիսաեզրափակիչ փուլում դահլիճում Ղարաբաղի դրոշներ են ծածանվել։
«Ղարաբաղի դրոշ չկար, կար մեր եռագույնը։ Կամ եթե անգամ լիներ Ղարաբաղի դրոշը, ի՞նչ վատ բան կա դրա մեջ», – Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչից հետո «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը նույնպես մեզ հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը։
Մինչդեռ Tert.am–ի ընթերցող, Էստոնաբնակ Վահագնը տեղեկացրել էր, որ ինքը ներկա է եղել Օսլոյում կայացած «Եվրատեսիլ» մրցույթին և Ղարաբաղի դրոշն ամբողջ ժամանակ ծածանվել է դահլիճում։ Մնում է ենթադրել, որ Դիանան խոսել է պաշտոնական ղեկավարության անունից, Վահագնը՝ որպես երկրպագու։
Ինչ վերաբերում է նրան, թե «Եվրատեսիլ 2010» մրցույթի եզրափակչի ընթացքում հայ մեկնաբանները չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրային, Պետրոսյանն ասաց, որ առաջին անգամ է դա լսում։
«Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես են նրանք ներկայացրել մեզ։ Դա էլ է մեծ հարց», – ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մտադիր են դիմել Հեռարձակողների եվրոպական միությանը և բարձրացնել մրցույթի կանոնների խախտման հարցը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment