Saturday, June 5, 2010

Իսրայելցի ցուցարարները Էրդողանին անվանել են ֆաշիստ, Թուրքիային էլ մեղադրել Հայոց ցեղասպանության համար

Panorama.am. 5-6-2010- Թել-Ավիվում գտնվող թուրքական դեսպանատան առջև նախօրեին բողոքի մեծ ցույց է կազմակերպվել: Հարյուրավոր ցուցարարներ բարձրաձայն վանկարկել են «ֆաշիստ Էրդողան» և «տեռորիստ Էրդողան»: Նրանք ձեռքներին ծածանել են Հիտլերին նմանեցված Էրդողանի պատկերով ցուցապաստառներ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը: Աղբյուրի համաձայն` ցուցարարները նույնիսկ փորձել են դեսպանատունը պարսպող երկաթե ցանկապատների վրայով անցել ներս: Ոստիկաններին հաջողվել է կասեցնել գրոհը: Ակտիվիստներից երեքը ձերբակալվել են: Որոշ ցուցարարներ էլ, չկարողանալով զսպել իրենց զայրույթը, քարեր և շշեր են նետել թուրքական դեսպանատան շենքի ուղղությամբ: Նշվում է նաև, որ ցուցարարները ծածանելով Հայաստանի դրոշը Թուրքիային մեղադրել են Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեջ:

No comments: