Tert.am. 7-6-2010- Իսրայելցի մի խումբ ուսանողներ որոշել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում թուրքերի գործողություններից տուժած հայերի և քրդերի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ «Խաղաղության նավախումբ» կազմել և ուղևորվել Թուրքիա։ Սա նրանց պատասխանն է Գազայի հատված ուղևորված «Ազատության նավախմբի» «խաղաղասիրական» սադրանքին։
Ինչպես հայտնում է Կրասնոդարի հայերի «Երկրամաս» թերթը, այժմ ուսանողները փորձում են վարձել մի նավ, որով կկարողանան լողալ դեպի Թուրքիայի ափը։ Նրանք ձեռք են բերել բժշկական սարքավորումներ և դեղորայք, որոնք նախատեսված են Թուրքիայում բնակվող հայերի և քրդերի համար։
«Մենք որոշել ենք գալ և օգնել Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին և ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան երեսպաշտ է թուրքական կառավարությունը։ Մենք վստահ ենք, որ Թուրքիան չի խոչընդոտի, որպեսզի մենք մարդասիրական օգնությունը փոխանցենք»,- ասել է համաիսրայելական ուսանողական միավորման նախագահ Բոազ Տոպորովսկին։- Դա կլինի խաղաղ արշավ՝ առանց դանակների և քարերի, որոնցով «Ազատության նավախմբի» «խաղաղարարները» դիմավորեցին իսրայելցի զինվորներին։ Եթե Էրդողանի խոսքերը համապատասխանում են նրա բարի սրտին, չնայած մենք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, ուրեմն նա չպետք է ունենա որևէ պատճառ՝ մարդասիրական օգնությունը փոխանցելու հարցում մեզ մերժելու համար»։Monday, June 7, 2010
Իսրայելցի ուսանողների պատասխանը Էրդողանին. «Խաղաղության նավախումբը» բժշկական օգնություն կտանի Թուրքիայի հայերին ու քրդերին
Tert.am. 7-6-2010- Իսրայելցի մի խումբ ուսանողներ որոշել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում թուրքերի գործողություններից տուժած հայերի և քրդերի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ «Խաղաղության նավախումբ» կազմել և ուղևորվել Թուրքիա։ Սա նրանց պատասխանն է Գազայի հատված ուղևորված «Ազատության նավախմբի» «խաղաղասիրական» սադրանքին։
Ինչպես հայտնում է Կրասնոդարի հայերի «Երկրամաս» թերթը, այժմ ուսանողները փորձում են վարձել մի նավ, որով կկարողանան լողալ դեպի Թուրքիայի ափը։ Նրանք ձեռք են բերել բժշկական սարքավորումներ և դեղորայք, որոնք նախատեսված են Թուրքիայում բնակվող հայերի և քրդերի համար։
«Մենք որոշել ենք գալ և օգնել Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին և ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան երեսպաշտ է թուրքական կառավարությունը։ Մենք վստահ ենք, որ Թուրքիան չի խոչընդոտի, որպեսզի մենք մարդասիրական օգնությունը փոխանցենք»,- ասել է համաիսրայելական ուսանողական միավորման նախագահ Բոազ Տոպորովսկին։- Դա կլինի խաղաղ արշավ՝ առանց դանակների և քարերի, որոնցով «Ազատության նավախմբի» «խաղաղարարները» դիմավորեցին իսրայելցի զինվորներին։ Եթե Էրդողանի խոսքերը համապատասխանում են նրա բարի սրտին, չնայած մենք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, ուրեմն նա չպետք է ունենա որևէ պատճառ՝ մարդասիրական օգնությունը փոխանցելու հարցում մեզ մերժելու համար»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment