Monday, June 7, 2010

Թուրքիան չեղյալ կհայտարարի Իսրայելի հետ ռազմական համաձայնագրերը

Aysor.am. 7-6-2010- Անկարան պատրաստվում է չեղյալ հայտարարել Թել-Ավիվի հետ ռազմական համաձայնագրերը: Այդ մասին, ըստ Ռիա-Նովոստի գործակալության, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը: Նա նաև հայտարարել է, որ Անկարան կօգտագործի միջազգային իրավունքով իրեն վերապահված իրավունքները, որպեսզի պատասխանատվության ենթարկի Իսրայելին: «Կօգտագործվեն բոլոր իրավունքները` պատասխանատվության ենթարկելու իսրայելական կառավարության այն անդամներին, ովքեր հրաման են տվել և կանգնած էին այդ գործողությունների հետևում»,- ասել է Չալիկը` նկատի ունենալով Գազա ուղևորվող «Խաղաղության նավախմբի» գրոհը իսրայելական ռազմածովայինների կողմից: Ըստ տեղական լրատվամիջոցների, Թուրքիան կփորձի օգտագործել Ասիայում փոխգործակցության և փոխվստահության խորհրդակցության անդամ-երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը, որը կբացվի վաղը Ստամբուլում, որպեսզի հիմք ստեղծի Իսրայելի հանրային քննադատման և մեկուսացման համար:

No comments: