Monday, June 28, 2010

Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը. Դեսպանի դիվանագիտական խորհուրդը

Tert.am. 28-6-2010- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերում՝ պատասխանեց. «Կառավարության դիրոքորոշումը չի փոխվել»։ Այնուհետև լրագրողների խնդրանքով նա մանրամասնեց այդ դիրքորոշումը՝ տալով դիվանագիտական պատասխան. «Մենք ցավում ենք հայ ժողովրդի տառապանքների և այն ոճրագործությունների համար, որոնց պատճառով հայ ժողովուրդը տառապել է 20-րդ դարի սկզբին։ Այն ժամանակվա Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդարացիորեն խստագույնս դատապարտել է այդ իրադարձությունները»։ Դեսպանը նաև խորհուրդ տվեց. «Չմոռանալով զոհերին՝ մենք պետք է նայենք դեպի առաջ և շարունակենք խրախուսել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը ապագա սերունդների համար»:

No comments: