Haynews.am. 23-6-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ավստրիացի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած բախման մասին, ասել է, որ տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. «Նման դեպքեր եղել են ու հավաստիացնում եմ էլի կլինեն»:
Նա նշել է, որ այդ խնդիրն իր լուծումը պետք է գտնի, քանի որ գոյություն ունեցող «ստատուս քվոն» արդեն ձեռնտու չէ ոչ ոքի, իսկ դրա համար, ըստ ադրբեջանցի դիվանագետի մտավարժանքների, նախ անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի «օկուպացված» շրջաններից:
Հարցին` հնարավոր է խնդրի լուծում պատերազմական եղանակով` Մամեդյարովը պատասխանել է. «Որպես արտգործնախարար` կցանկանայի, որ հակամարտությունը կարգավորվեր դիվանագիտական ճանապարհով»:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment