Saturday, June 26, 2010

Իրանը փոշմանել է . Գազայի հատված նավեր չի ուղարկի

Իրանն այլևս չի ուղարկի մարդասիրական օգնությամբ բեռնված նավերն Իսրայել: Այս մասին իրանյան լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Սիրիայում Իրանի նախկին դեսպան, միջոցառման կազմակերպիչ Հուսեին Շեյխ ալ Իսլամը: Ավելի վաղ Լոնդոնում լույս տեսնող Al-Hayat արաբալեզու թերթը հայտնել էր, որ 1100 տոննա բեռ ունեցող «Գազայի երեխաներ» մարդասիրական օգնությամբ բեռնված նավը հուլիսի 27-ին: Շեյխ ալ Իսլամը, սակայն, հայտարարել է, թե «պաղեստինյան հողերը գրաված սիոնիստական ռեժիմն անհաղթահարելի խոչընդոտներ է առաջացնում Գազայի հատվածի երեխաներին օգնություն տանող նավերի համար», սակայն նաև ավելացրել, որ մարդասիրական բեռը յուրաքանչյուր պարագայում կհասնի հասցեատիրոջը: ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրկիզումների մասին: Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանական տարածքներից անցնող հրդեհները սպառնում են ղարաբաղցի հողագործներին: «Նկատի ունենալով, որ ադրբեջանական կողմում բերքը երկու շաբաթ ավելի վաղ է հասունանում, ադրբեջանցի հողագործները բերքահավաքից հետո այրում են դաշտերը և կրակը տարածվում է դեպի ԼՂՀ տարածքները»,-ասել է Ռոբերտ Ավետիսյանը: Նրա խոսքերով, բռնկումների պատճառ են հանդիսանում նաև ադրբեջանական զինծառայողների կողմից արձակվող լուսածրող գնդակները: «ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ-ի միջոցով բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին հրդեհները կասեցնելու հարցում համագործակցելու առաջարկներով, սակայն դրանք մերժվել են։ Այս պահին ԼՂՀ իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ հրդեհների տարածումը կասեցնելու ուղղությամբ»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

No comments: