Monday, June 14, 2010

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիայի նպատակը Եվրամիությանը ինտեգրվելն է

News.am. 13-6-2010- Թուրքիայի նախագահը, անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող այն խոսակցություններին, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեգիծը փոխվել է, նշել է, որ Թուրքիան չի շեղվել իր նախանշած ուղեգծից։ Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նշանակետը՝ Եվրամիության եւ Եվրոպայի հետ ինտեգրվելն է։ «Մեր այս նպատակից նույնիսկ մի փոքր շեղման մասին խոսք չի կարող լինել։ Իրականություն է, որ վերջին շրջանում Եվրամիության անդամակցության ճանապարհին զգալի հատված ենք հաղթահարել»,-նշել է Աբդուլլահ Գյուլը։ Թուրքիայի նախագահը իր խոսքում չի ընդունել այն տեսակետը, որ Թուրքիան սերտացնելով հարաբերությունների արեւելյան երկրների հետ, գնում է այլ աշխարհ։ «Քննադատելի քայլ չէ, երբ հետաքրքրություն ես ցուցաբերում այն երկրների նկատմամբ, որոնց հետ պատմության ընթացքում ընդհանուր շահեր ես ունեցել։ Եթե Թուրքիան դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ, Թուրքիայի այդ շահերը կդառնան Եվրամիության համար հարստության պես մի բան»- ամփոփել է Թուրքիայի նախագահը։

No comments: