Thursday, June 24, 2010

Էրդողան. «Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայի հարավային սահմաններից»

Report.am. 24-6-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել եվրոպական երկրներին՝ վերջ տալ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ֆինանսավորմանը և Անկարային հանձնել խմբավորման բոլոր անդամներին: Թուրքիայի վարչապետի կոչը կապված է եղել նաև Թուրքիայի զինծառայողների նկատմամբ իրագործվող ահաբեկչությունների հետ, որոնցից մեկը տեղի է ունեցել օրեր առաջ Ստամբուլում: Էրդողանը դժգոհություն է հայտնել Եվրոպայի կողմից ահաբեկչության դեմ տարվող պայքարում Անկարային տրամադրվող անբավարար աջակցության կապակցությամբ: Էրդողանն ասել է, որ Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայի հարավային սահմաններից:

No comments: