Haynews.am. 24-6-2010- «Սարդարապատ» շարժման անդամ ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է հայ-իրանական հարաբերությունների, իր բնորոշմամբ` անտեսված հնարավորությունների տասնամյակի մասին: Նա նշել է, որ մասնավորապես չի լուծվում Հայաստան-Իրան երկաթուղու հարցը: Խզմալյանի կարծիքով` այս երկաթուղին Հայաստանին կհանի սպասարկող պետության կարգավիճակից ու կվերածի մրցունակ պետության: Խզմալյանը, որպես ևս մեկ անտեսված հնարավորություն է նշել Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով` խողովակաշարի տրամաչափի փոքրացման պատճառով այն չի կարող ծառայել որպես գազի տարանցման միջոց:
«Նույն ձևով հետաձգվում է Մեղրիում հայ-իրանական համատեղ նավթավերամշակման գործարանի շինարարությունը»,-ասել է Խզմալյանը: Ըստ նրա` դժվար չէ հասկանալ, որ պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններն առ այսօր ի վիճակի չեն եղել դիմակայել քաղաքական, տնտեսական ճնշումներին ու արգելքներին:
Տիգրան Խզմալյանը նաև նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ այլ ընդհանուր շահեր ունեն.«Դրանցից ամենակարևորը տարածաշրջանում թուրքական գործոնին հակադրվելու հրամայականն է»:
Խզմալյանը նաև ասել է, որ այժմ Հայաստանը եզակի հնարավորություն ունի հանդես գալու Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման դեմ, և այդ իրավունքը տալիս է Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը:
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment