Panorama.am. 24-6-2010- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին ծովային ուժերի հրամանատարական կազմի տարեկան նիստի ժամանակ նշել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի նոր սպառնալիքների պարագայում ԻՀՊԿ ծովային ուժերը համարժեք ռազմավարություն կմշակեն: Այդ մասին հայտնում է ԻՀՊԿ պաշտոնական «սեփահնյուզ.քոմ» կայքը:
Ծովակալ Ֆադավին նշել է, որ անվտանգության և ռազմաքաղաքական ոլորոտում ԻՀՊԿ ծովային ուժերը, նախկինում ունեցած իրենց փորձից ելնելով, պետք է իրենց կարողությունները ներդնեն նոր սպառնալիքներին ամենակարճ ժամանակահատվածում համարժեք հակահարված հասցնելու ուղղությամբ:
«Ապագայում հնարավոր պատերազմների և սպառնալիքների պարագայում ԻՀՊԿ ծովային ուժերի դերը անչափ կարևոր և որոշիչ կլինի»,- նշել է ծովակալ Ալի Ֆադավին:
Նշենք, որ Իրանի զինված ուժերը երկրի թե ցամաքային, թե ջրային, թե օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով տարեկան մի քանի անգամ անցկացնում են տարատեսակ զորավարժություններ:
Հիշեցնենք, որ հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. ապրիլի վերջին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հարավում` Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում անցկացրեց եռօրյա զորավարժություն:
«ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ Իրանի հյուսիսային սահմանների` մասնավորապես Կասպից ծովի իրանական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով Իրանի Գիլան և Մազանդարան նահանգների ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Սեյյեդ Մահմուդ Մուսավին ս.թ. ապրիլին տեղեկացրել էր, որ Կասպից ծովում հաջողությամբ գործարկվել է Իրանի բանակի ծովային ուժերի ռազմանավը:
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment