A1+. 23-6-2010- Հայ ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպը նախազգուշացում էր ողջ աշխարհին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները կոչ են անում պատերազմի հնարավորություն չստեղծել: Որպեսզի Ադրբեջանը հրաժարվի ռազմական հռետորությունից առաջին հերթին պետք է օկուպացիայից ազատագրվեն ադրբեջանական հողերը: Որքան շուտ սկսվի այդ գործընթացը, այնքան լավ բոլորի համար, քանի որ ներկայիս «ստատուս քվոն» ոչ ոքի չի գոհացնում»,-հայտարարել է Մամեդյարովը:
Ըստ նրա, մինչեւ այս պայմանը չկատարվի` շփման գծում միջադեպերը կարող են կրկնվել:
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով. «Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ստորագրել ուժի չկիրառման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց ուժն արդեն կիրառվել է եւ դրա հետեւանքները պետք է չեզոքացվեն: Որքան շուտ հայկական կողմը անցնի կառուցողական բանակցությունների, այնքան ավելի լավ կլինի: Դրա համար կան հնարավորություններ»:
Ինչ վերաբերում է միջադեպի արդյունքում զոհված ադրբեջանցի զինվորականի դիակը վերադարձնելուն, ապա ըստ Մամեդյարովի հարցով զբաղվելու է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ համոզվածություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն կա:
Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին, նա ընդգծել է, որ դա Խաղաղ մեծ համաձայնագիր ստորագրելու հնարավորություն է տալիս:
«Մինչդեռ, Հայաստանը ոչ դրական եւ ոչ էլ բացասական է պատասխան է տվել: Նման պայմաններում աշխատելը դժվար է»,-եզրափակել է Էլմար Մամեդյարովը:
Զուգահեռաբար, ռազմատենչ հայտարարությամբ կրկին հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, եւ որ դա այսօր Բաքվի թիվ մեկ խնդիրն է:
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment