Saturday, June 5, 2010

Միացյալ Նահանգները կոչ է անում նավեր չուղարկել Գազայի հատված

ԱՄՆ-ն գտնում է, որ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, սակայն մարդասիրական բեռներով լցված օտարերկրյա նավերին կոչ է անում քայլեր չձեռնարկել իսրայելական շրջափակումը ճեղքելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցչի` Մայքլ Համմերի գրավոր հաղորդագրության մեջ: Նա հիշեցրել է, որ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է խուսափել հնարավոր բախումներից: Մայքլ Համմերի խոսքերով` Գազայի հատվածի բնակչությանն աջակցելը Միացյալ Նահանգների առաջնահերթ խնդիրներից է, սակայն բոլոր կողմերի անվտանգության խնդիրներից ելնելով`ԱՄՆ-ն կոչ է անում չուղևորվել դեպի Գազա ու բեռներն իջեցնել իսրայելական Աշդոդ նավահանգստում:

No comments: