Haynews.am. 7-6-2010- Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, PKK-ի քաղաքացիական թև հանդիսացող KCK-ի գործով մեղադրականը պատրաստ է: 7578 էջանոց մեղադրականը ներկայացվել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 4-րդ դատարանին: «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու», «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու», «պետության միասնականությանը վնասելու» և մի շարք այլ մեղադրանքներ են ներկայացվել 151 կասկածյալի, որոնցից 103-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ձերբակալվածներից 12-ը հանդիսանում են քաղաքապետեր, 28-ը` Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ PKK-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով 2009 թվականին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներ: Կասկածյալների թվում է նաև Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Նշվում է նաև, որ ձերբակալվածներից 23-ը կանայք են: Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:Monday, June 7, 2010
Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչների դեմ ուղղված հսկայածավալ դատավարություն է սկսվում
Haynews.am. 7-6-2010- Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, PKK-ի քաղաքացիական թև հանդիսացող KCK-ի գործով մեղադրականը պատրաստ է: 7578 էջանոց մեղադրականը ներկայացվել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 4-րդ դատարանին: «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու», «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու», «պետության միասնականությանը վնասելու» և մի շարք այլ մեղադրանքներ են ներկայացվել 151 կասկածյալի, որոնցից 103-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ձերբակալվածներից 12-ը հանդիսանում են քաղաքապետեր, 28-ը` Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ PKK-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով 2009 թվականին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներ: Կասկածյալների թվում է նաև Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Նշվում է նաև, որ ձերբակալվածներից 23-ը կանայք են: Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment