Tert.am. 29-6-2010- ԼՂ հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, հայկական կողմի համար ընդունելի չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «Ժառանգության» համար ընդունելի չէ։
Ըստ նրա, չստանալով ԼՂՀ անկախության երաշխիքները, հայկական կողմը կարող է կորցնել այն ձեռքբերումները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։
«Այստեղ երկու հարցի շուրջ պետք է լինի բանակցությունը՝ Ղարաբաղի անկախության ճանաչում, և պետք է ապահովվի ԼՂՀ օրինական ընտրված իշխանության վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ղարաբաղի իշխանությունը պետք է որոշի սահմանազատման հարցը»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։Tuesday, June 29, 2010
Երեք նախագահների հայտարարությունը «Ժառանգության» համար ընդունելի չէ
Tert.am. 29-6-2010- ԼՂ հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, հայկական կողմի համար ընդունելի չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «Ժառանգության» համար ընդունելի չէ։
Ըստ նրա, չստանալով ԼՂՀ անկախության երաշխիքները, հայկական կողմը կարող է կորցնել այն ձեռքբերումները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։
«Այստեղ երկու հարցի շուրջ պետք է լինի բանակցությունը՝ Ղարաբաղի անկախության ճանաչում, և պետք է ապահովվի ԼՂՀ օրինական ընտրված իշխանության վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ղարաբաղի իշխանությունը պետք է որոշի սահմանազատման հարցը»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment