Thursday, June 24, 2010

Խաղաղության քարավան (Աթենք-Ստամբուլ-Ղարս-Գյումրի)

Վերջին շրջանում Թուրքիան սկսել է ակտիվ գործողություններ ծավալել Գազայի հատվածի ապաշրջափակման ուղղությամբ: Մենք եւս գտնում ենք, որ Գազայի բնակչությունը աշխարհի հետ ազատ հաղորդակցման եւ բաց սահմաններ ունենալու իրավունք ունի: Սակայն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Գազայի սահմանների ապաշրջափակման ուղղությամբ պայքարում է Թուրքիան, որը 1993-ին, փակելով հայ-թուրքական սահմանը, միջազգային հանրության լռելյայն անտարբերության ներքո մինչ օրս շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Հիմնվելով վերոնշյալի վրա` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը կոչ է անում եվրոպական, ամերիկյան եւ միջազգային այլ խաղաղասիրական կազմակերպություններին` լայն արշավ սկսել մարդասիրական ապրանքներով և դեղորայքով բեռնված «Խաղաղության քարավան» ձեւավորելու ուղղությամբ, որի մեկնակետը կլինի Աթենք քաղաքը եւ որը, անցնելով Ստամբուլ-Ղարս-Գյումրու երթուղով, խորհրդանշական օգնություն կհասցնի 1988թ. երկրաշարժից տուժած եւ մինչ օրս չվերականգնված աղետի գոտու առավել կարիքավոր բնակչությանը: Գազայի ապաշրջափակման համար պայքարող եւ այդ տարածաշրջան խաղաղության քարավան ուղարկող Թուրքիան պետք է օր առաջ դադարեցնի Հայաստանի անօրինական շրջափակումը եւ բացի իր սահմանները խաղաղության քարավանի առջեւ: 24.06.2010թ., ք.Երեւան «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միություն

No comments: