Thursday, June 3, 2010

Washington Post. Պենտագոնի ղեկավարը մեկնում է Ադրբեջան

Tert.am. 3-6-2010- ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր ասիական շրջագայության շրջանակում այցելելու է նաև Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Բաքվում Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, կքննարկի ԱՄՆ-ի` Աֆղանստան ուղարկվող բեռների մատակարարման ուղիներին առնչվող հարցեր: Բաքվից Ռոբերտ Գեյթսը մեկնելու է Լոնդոն, ապա Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Տեղեկությունների համաձայն` Գեյթսի ասիական շրջագայությունն արդեն սկսել է: Ներկա պահին նա գտնվում է Չինաստանում, որտեղ կքննարկի Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև առկա լարվածության լիցքաթափման հնարավոր ուղիները:

No comments: