Thursday, June 3, 2010

Ազատության» հրապարակի դեպքերի մասին

2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի «Ազատության» հրապարակ: Օրենքի ակնհայտ խախտումով, ցինիզմի հասնող պատճառաբանություններով, ոտնահարվում է Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը մայրաքաղաքի մի տարածքում\' ըստ քաղաքական պատկանելության: Ավելին, փորձելով ստեղծել հասարակական կարգի խախտման պատրանքներ\' ապօրինաբար ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկում օրենքի շրջանակներում գործող բողոքի ակցիայի մասնակիցներին և լուսաբանող լրագրողներին: Կիրառվում են ակնհայտ և հրապարակային բռնություններ նույնիսկ կանանց և անչափահասների նկատմամբ: Նման գործելաոճի ակնհայտ դրսևորում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի, ՀԱԿ-ի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գևորգյանի\' 2010 թ. մայիսի 31-ին ոստիկանության բաժին բերման ենթարկվելը և մինչ օրս ապօրինի անազատության մեջ գտնվելը: Այս ամենը վերստին հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից զինվորաոստիկանական մեթոդների կիրառումը՝ ճնշելու ցանկացած այլակարծության դրսևորում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Հելսինկյան ասոցիացիա Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Մենք պլյուս» ՀԿ

No comments: