Tert.am. 5-6-2010- Թուրքիայում անջատել կամ սահմանափակել են Google-ի որոշ ծառայությունների մատչումը։ Ինչպես հայտնում է National Turk հրատարակությունը, սահմանափակումները վերաբերում են նաև Google Translate, Docs, Sites և Earth ծառայություններին։
Թուրքական ինտերնետ պրովայդերներն անջատել են ընկերության կողմից գործածվող մի շարք IP-հասցեների մատչումը։ Դա կատարվել է հեռահաղորդակցության և կապի նախարարության հանձնարարությամբ, որը ինչ-որ «իրավաբանական պատճառներ» ներկայացնում։
Պրովայդերները այս սահմանափակումների մասին օգտատերերին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով։ Ենթադրվում է, որ թուրքական իշխանությունների նման քայլի պատճառ է դարձել Google-ի կողմից YouTube վիդեոհոսթինգի IP հասցեների փոխարինումը ընկերությանը պատկանող այլ IP հասցեներով։
Google-ը նման քայլի է դիմել ի պատասխան որոշ երկրներում, այդ թվում Պակիստանում և Թուրքիայում YouTube-ի արգելափակման։ Վիդեոհոսթինգի մատչումը Թուրքիայում արգելափակվել է երկար ժամանակով՝ կապված ծառայությունում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորող տեսահոլովակների տեղադրման հետ։Saturday, June 5, 2010
YouTube-ի պատճառով Թուրքիայում արգելափակել են Google-ի ծառայությունները
Tert.am. 5-6-2010- Թուրքիայում անջատել կամ սահմանափակել են Google-ի որոշ ծառայությունների մատչումը։ Ինչպես հայտնում է National Turk հրատարակությունը, սահմանափակումները վերաբերում են նաև Google Translate, Docs, Sites և Earth ծառայություններին։
Թուրքական ինտերնետ պրովայդերներն անջատել են ընկերության կողմից գործածվող մի շարք IP-հասցեների մատչումը։ Դա կատարվել է հեռահաղորդակցության և կապի նախարարության հանձնարարությամբ, որը ինչ-որ «իրավաբանական պատճառներ» ներկայացնում։
Պրովայդերները այս սահմանափակումների մասին օգտատերերին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով։ Ենթադրվում է, որ թուրքական իշխանությունների նման քայլի պատճառ է դարձել Google-ի կողմից YouTube վիդեոհոսթինգի IP հասցեների փոխարինումը ընկերությանը պատկանող այլ IP հասցեներով։
Google-ը նման քայլի է դիմել ի պատասխան որոշ երկրներում, այդ թվում Պակիստանում և Թուրքիայում YouTube-ի արգելափակման։ Վիդեոհոսթինգի մատչումը Թուրքիայում արգելափակվել է երկար ժամանակով՝ կապված ծառայությունում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորող տեսահոլովակների տեղադրման հետ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment