Saturday, July 17, 2010

Այս տարի ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է մոտ 4 անգամ

Այս տարի ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է մոտ 4 անգամ HayNews.am. 16-7-2010- Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 4 անգամ: Այս մասին հայտնում է ռուսական GZT.ru էլեկտրոնային պարբերականը: Ռուսական տուրիստական գործակալությունների և ավիաընկերությունների տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով զբոսաշրջիկների աճի բացարձակ առաջատարը Հայաստանն է, որը գրանցել է 385 տոկոս աճ անցյալ տարվա համեմատ: Երևան այցելողների թվի աճը մոտ երկու անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյին և 4 անգամ` երրորդ տեղում գտնվող բուլղարական Սոզոպոլին: «Երևան-Թրավել» տուրիստական կազմակերպության նախագահ Հովհաննես Խաչատրյանը ռուսական պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ վերջին տարիներին մեծ աճ է գրանցվում հատկապես Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի մեջ: Վերջիններիս, ըստ Խաչատրյանի,Հայաստանում գրավում են ցածր գները և հետաքրքրությունների բազմազանությունը. ինքնաթիռի տոմսը, հյուրանոցը, ապահովագրությունը և սնունդը միասին կազմում է մոտ 25 հազար ռուբլի (295 հազար դրամ): Խաչատրյանի խոսքերով` ամառային սեզոնին Հայաստան են գալիս հիմնականում միջին և միջինից բարձր տարիքի ռուսաստանցիներ, որոնք նախընտրում են հանգստանալ Ջերմուկում և Սևանում, իսկ արդեն ձմռանը նկատվում է երիտասարդների մեծ հոսք, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել լեռնադահուկային հանգստավայրերում: Խաչատրյանի տվյալներով` անցյալ տարի Հայաստան է այցելել 300 հազար ռուսաստանցի, իսկ այս տարի սպավում է արդեն մոտ 500 հազար հյուր:

No comments: