Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը Հայաստանի կողմից զբաղեցված Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ըստ նրա՝ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում առաջարկում էր տվյալ շրջանների վերադարձ Ադրբեջանին 10-ամյա ժամանակահատվածում, իսկ Բաքուն այն ժամանակ պնդում էր, որ վերադարձվեն մեկ տարում։
«Սերժ Սարգսյանի նախագահության օրոք բանակցությունների սկզբնական շրջանում Երևանն այդ ժամկետը կրճատեց՝ հասցնելով յոթի, իսկ Ադրբեջանը հանդես էր գալիս Քելբաջարի և Լաչինի շրջաններից հայկական զորքերը երեք տարում դուրս բերելու օգտին»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Ըստ Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են այդ երկու շրջանների ազատում հնգամյա ժամանակահատվածում, և Ադրբեջանը իր համաձայնությունն է հայտնել այս առնչությամբ։ Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը Ռուսաստանը հակամարտության լուծման մի շարք առաջարկություններ է արել, այդ թվում՝ Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձի հարցը։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու հարցին՝ Մամեդյարովն ասել է, որ դեռևս ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովին որոշում է ընդունվել, որի համաձայն, խաղաղարար ուժերը չպետք է պատկանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կամ տարածաշրջանի պետություններին։Thursday, July 15, 2010
Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում Քելբաջարը և Լաչինը վերադարձնելու Մինսկի խմբի առաջարկին. Մամեդյարով
Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը Հայաստանի կողմից զբաղեցված Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ըստ նրա՝ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում առաջարկում էր տվյալ շրջանների վերադարձ Ադրբեջանին 10-ամյա ժամանակահատվածում, իսկ Բաքուն այն ժամանակ պնդում էր, որ վերադարձվեն մեկ տարում։
«Սերժ Սարգսյանի նախագահության օրոք բանակցությունների սկզբնական շրջանում Երևանն այդ ժամկետը կրճատեց՝ հասցնելով յոթի, իսկ Ադրբեջանը հանդես էր գալիս Քելբաջարի և Լաչինի շրջաններից հայկական զորքերը երեք տարում դուրս բերելու օգտին»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Ըստ Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են այդ երկու շրջանների ազատում հնգամյա ժամանակահատվածում, և Ադրբեջանը իր համաձայնությունն է հայտնել այս առնչությամբ։ Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը Ռուսաստանը հակամարտության լուծման մի շարք առաջարկություններ է արել, այդ թվում՝ Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձի հարցը։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու հարցին՝ Մամեդյարովն ասել է, որ դեռևս ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովին որոշում է ընդունվել, որի համաձայն, խաղաղարար ուժերը չպետք է պատկանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կամ տարածաշրջանի պետություններին։
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment