Haynews.am. 10-7-2010- Թուրքիայում անցկացված սոցհարցումը, կապված երկրում քաղաքական ուժերի ներկայիս վարկանիշի հետ, բավական հետաքրքիր արդյունք է տվել: ANDY-AR հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած ընտրողների 40,4 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության օգտնի կքվեարկեն հարցվածների միայն 13,1 տոկոսը, ինչն անչափ ցածր ցուցանիշ է` հաշվի առնելով անցյալ հարցումները, որի ժամանակ առաջատար կուսակցությունների տոկոսային տարբերությունները երկնիշ թվի չէր հասնում: «Ազգայնական շարժմանն» իրենց ձայները կտան հարցվածների միայն 5,2 տոկոսը, որը նույնպես շատ ցածր է:
Հարցումն անցկացվել է Թուրքիայի 20 նահանգների 2000 բնակիչների շրջանում:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Adalet ve Kalkınma Partisi կամ AKP) չափավոր պահպանողական քաղաքականություն վարող կուսակցություն է, սակայն այն նաև իսլամիստականի համբավ ունի: Հիմնադրվել է 2001 թվականին Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կողմից, ով նաև կուսակցության նախագահն է և Թուրքիայի վարչապետը: Կուսակցության առաջնորդներից է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 2002 թվականից խորհրդարանական մեծամասնություն է կազմում:
«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակենտրոն կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:Saturday, July 10, 2010
Էրդողանի կուսակցությունը վարկանիշային ցուցակում բացահայտ առաջատարն է
Haynews.am. 10-7-2010- Թուրքիայում անցկացված սոցհարցումը, կապված երկրում քաղաքական ուժերի ներկայիս վարկանիշի հետ, բավական հետաքրքիր արդյունք է տվել: ANDY-AR հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած ընտրողների 40,4 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության օգտնի կքվեարկեն հարցվածների միայն 13,1 տոկոսը, ինչն անչափ ցածր ցուցանիշ է` հաշվի առնելով անցյալ հարցումները, որի ժամանակ առաջատար կուսակցությունների տոկոսային տարբերությունները երկնիշ թվի չէր հասնում: «Ազգայնական շարժմանն» իրենց ձայները կտան հարցվածների միայն 5,2 տոկոսը, որը նույնպես շատ ցածր է:
Հարցումն անցկացվել է Թուրքիայի 20 նահանգների 2000 բնակիչների շրջանում:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Adalet ve Kalkınma Partisi կամ AKP) չափավոր պահպանողական քաղաքականություն վարող կուսակցություն է, սակայն այն նաև իսլամիստականի համբավ ունի: Հիմնադրվել է 2001 թվականին Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կողմից, ով նաև կուսակցության նախագահն է և Թուրքիայի վարչապետը: Կուսակցության առաջնորդներից է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 2002 թվականից խորհրդարանական մեծամասնություն է կազմում:
«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակենտրոն կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment