Tuesday, July 13, 2010

Սուրճը կարող է կանխել քաղցկեղը

«Հետք» 11-7-2010- Օրեր տեւած հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ սուրճը օգնում է կանխել կրծքի, գլխի և պարանոցի քաղցկեղը: Եթե սուրճի չարաշահումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ապա նոր հետազոտությունն ասում է, որ չափավոր քանակությամբ սուրճի օգտագործումը անմիջականորեն փոքրացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:Չափավոր օգտագործումը, ըստ նրանց, կազմում է օրական 2-5 բաժակ` կախված անցկացվող հետազոտությունից ու քաղցկեղի տեսակից: Հետազոտություններից մեկում գիտնականները համագործակցել են Գլխի և պարանոցի քաղցկեղի միջազգային բժշկական կենտրոնի հետ և ուսումնասիրել մշտական սուրճ օգտագործողների և սուրճից հրաժարվածների առողջական վիճակը: Նրանց մոտ, ովքեր խմում էին օրական 4 կամ ավելի բաժակ, 39%-ով նվազել էր կոկորդային ուռուցքներին հակվածությունը: Դեռ վաղ է խոսել կոֆեինից զուրկ սուրճի հետազոտությունների արդյունքներից: Սակայն գիտնականները արդեն հաստատում են, որ կոֆեինից զուրկ սուրճը չի մեծացնում քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Հետազոտությունը հրապարակել է Քաղցկեղի հետազոտության ամերիկյան միավորումը «Քաղցկեղի կանխման հետազոտություններ» ամսագրում: Մեկ այլ հետազոտությունում նույն կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են կանանց` սուրճ ըմպելու սովորությունը` ներառելով կրծքի քաղցկեղով մոտ 460 հիվանդի: Պարզվել է, որ սուրճի կանխարգելիչ ազդդեցությունը, ինչպես պնդում են գիտնականները, կախված էր C (YP1A2) գենի առկայությունից: Կանանց 50 տոկոսի մոտ առկա էր A/A կոչվող տարբերակը, մինչդեռ մնացածի մոտ այդքան անհրաժեշտ գենը կար: «Այն կանանց մոտ, ովքեր C տարբերակն ունեին և խմում էին օրական առնվազն 3 բաժակ սուրճ, կրծքի քաղցկեղը զարգանում էր զգալիորեն ավելի դանդաղ, քան նրանց մոտ, ովքեր ունեին A տարբերակը սուրճի նույնչափ օգտագործման դեպքում»,- ասել է Քաղցկեղի հետազոտության ամերիկյան միավորման աշխատակից Հելենա Ջերնսթրոմը:

No comments: