Saturday, July 17, 2010

Աբրահամի և Ֆրոչի մրցամարտի օրը հայտնի է

Երկարատև անորոշությունից հետո վերջապես հստակեցվեց Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի մրցամարտի անցկացման վայրն ու ժամկետը: Այն կկայանա հոկտեմբերի 2-ին Մոնակոյում: Մրցամարտը կկայանա Super Six World Boxing Classic-ի մրցաշարի շրջանակում: «Անհամբերությանբ եմ սպասում ռինգ վերադարձիս, - խոստովանել է Աբրահամը, - ուրախ եմ, որ արդեն որոշվել է մրցամարտի վայրն ու ժամկետը: Դիրելի հետ մրցամարտում իմ որակազրկումը դեռ տանջում է ինձ: Ֆրոչի նկատմամբ հաղթանակը միայն ինձ կհանգստացնի: Ես դիտել եմ Կառլի մարտը Կեսլերի հետ, և երկու բռնցքամարտիկներն էլ ինձ դուր են եկել: Ֆրոչը շատ լավ բռնցքամարտիկ է, այնպիսին, ինչպիսին ես եմ: Սա կլինի իմ մարզական կարիերայի գլխավոր մարտը»: Կառլ Ֆրոչը հայտարարել է, որ ինքը երկար ժամանակ է, ինչ նախապատրաստվում է Աբրահամի հետ մարտին. «Ես հարգում եմ Արթուր Արքային, սակայն պատրաստ եմ առաջիկա մարտում խլել նրա թագը»: Մրցաշարում 2–ն էլ կանցկացնեն իրենց 3-րդ մարտը: Մրցակիցներն ունեն մեկական հաղթանակ և պարտություն: Սակայն Աբրահամն ունի 3, իսկ Ֆրոչը` 2 միավոր: Հայ բռնցքամարտիկին այդքան միավոր է շնորհվել, քանի որ նա իր հաղթանակը, ի տարբերություն մրցակցի, ձեռք է բերել նոկաուտով: Այս ամսին հաղորդում է armsport.am կայքը։

No comments: