Tert.am. 26-7-2010 ՆԱՏՕ-ի զորավարժությունների առնչությամբ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Այդ տեղեկություններն անհիմն են: Սահմանների բացումը քննարկման թեմա չէ: Հայաստանում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնց Թուրքիայից մասնակցելու է երեք հոգի: Թեմայի առնչությամբ որևէ առաջարկություն չի եղել: Բայց չգիտես ինչու մամուլում սկսեց շրջանառվել նման տեղեկություն: Այսինքն` ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,- հայտարարել է Քըլըչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նույնպես հայտարարել էր, որ Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին տեղեկությունը շրջանառության մեջ էր դրվել թուրքական «Ռադիկալ» թերթի կողմից։
Monday, July 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment