Thursday, July 15, 2010

Քրդերը Վանի Աղթամարում հարսանիք են անում

News.am. 15-7-2010- Թուրքիայի Վան քաղաքում ապրող զույգը իրենց պսակադրությունը իրականացրել է Վանա լճում` նավի վրա, իսկ հարսանեկան արարողությունը` Աղթամար կղզում: Փեսացուն նախօրոք պայմանավորվել էր ամուսնությունը գրանցող մարմնի հետ, եւ նավ էր վարձել` պսակադրությունը Վանա լճում իրականացնելու համար: Փեսացուն հարսին անակնկալ մատուցելու համար չէր տեղեկացրել իր մտադրության մասին, եւ հարսնացուի աչքերը կապած բերել էր նավահանգիստ: Հենց լճում` նավի մեջ, ամուսնությունը գրանցող գործակալը իրականացրել է պսակադրությունը, որից հետո նավապետը անձամբ է նորապսակներին հանձնել ամուսնության վկայականը: Այնուհետ հարսանեկան նավը հասել է Աղթամար կղզի, որտեղ նորապսակները հիացել են հայկական ճարտարապետական հրաշք Սուրբ Խաչի գեղեցկությամբ, եւ կղզում կենդանի երաժշտության ուղեկցությամբ շարունակել իրենց հարսանեկան արարողությունը: Հարսնացուն, տպավորված նման գեղեցիկ արարողությունից, բոլոր զույգերին կոչ է արել պսակադրությունները իրականացնել Վանա լճում:

No comments: